«Ինեկոբանկը» մտադիր է իր վարկային պորտֆելը տարեվերջին հասցնել 37 մլրդ դրամի20 հոկտեմբերի 2010 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը առաջին 9 ամիսների արդյունքում ավելացել է 7,5 մլրդ դրամով, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: «Այսօրվա դրությամբ վարկային պորտֆելը կազմում է 34 մլրդ դրամ, իսկ տարեվերջին այն կհասնի 37 մլրդ դրամի»,-ասել է նա: Ընդ որում, նա նշել է, որ վարկավորման գործընթացը բավական ակտիվացել է վերջին ժամանակներս, և հույս կա, որ «Ինեկոբանկը» նույնիսկ կգերակատարի իր նախատեսած ցուցանիշը: Անդրադառնալով վարկային պորտֆելի կառուցվածքին, գործադիր տնօրենն ասել է, որ 50 տոկոսը բաժին է ընկնում փոքր ու միջին ձեռնարկատիրությանը: Հոկտեմբերի 20-ին Երևանում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն և ՎԶԵԲ-ը 17 մլն դոլար ընդհանուր գումարի վարկային համաձայնագիր են կնքել, որոնցից 11 մլն դոլարը կհատկացվի ՓՄՁ-ների զարգացմանը, իսկ մյուս մասը՝ խոշոր բիզնեսի ֆինանսավորմանը: «Ինեկոբանկի» կողմից համաձայանգիրը ստորագրել է Ավետիս Բալոյանը, իսկ ՎԶԵԲ-ի կողմից, ՎԶԵԲ-ի գլխավոր բանկիր Ելենա Տոննոն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |