Թուրք ուսանողները հանդես են գալիս հիջաբներ կրելու արգելքը պահպանելու օգտին20 հոկտեմբերի 2010 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ուսանողները բողոքում են մահմեդական գլխաշորեր` հիջաբներ կրելու արգելքը հանելու դեմ: Անկարայում ոստիկանությունը ձերբակալել է ուսանողների խմբի, որոնք հավկիթներ էին նետել նախարար Էղեմեն Բաղիսի վրա: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, անցյալ շաբաթ բարձրագույն կրթական հանձնաժողովը որոշում էր ընդունել հիջաբներ կրելու արգելքը չեղյալ հայտարարելու մասին: Այսուհետև ավանդական մահմեդական գլխաշորեր կրող ուսանողուհիները կարող են հաճախել պարապմունքների: «Մենք կկազմակերպենք ուսանողների համազգային դասադուլ այդ որոշման դեմ, որը սպառնում է հանրապետության աշխարհիկ կառուցվածքին»,- ասել է նա: Փորձագետները չեն բացառում, որ որոշումն ընդունվել է իշխող իսլամական Արդարություն կուսակցության ճնշման տակ, չնայած նրան, որ երկրի սահմանադրությունում դեռ չի մտցվել համապատասխան ուղղումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |