ՌԴ խոշորագույն կապի օպերատորները նվազեցնում են ռոումինգի սակագները ԱՊՀ ներկայության տարածքում![]() ![]() PanARMENIAN.Net - ՄՏՍ-ը, ՎիմպելԿոմն ու ՄեգաՖոնը մտադիր են կտրուկ նվազեցնել ռոումինգի արժեքը ՌԴ և ԱՊՀ տարածքում մինչև տարեվերջ: Ինչպես գրում է «Մարկեր» թերթը. Այդ մասին հայտարարվել է վարչապետ Վլադիմի Պուտինը կապի ու զանգվածային հաղորդակցությունների նախարար Իգոր Շչեգոլևի և Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևի հետ հանդիպմանը: Նախատեսվում է նաև նվազեցնել ԱՊՀ տարածքում միջքաղաքային խոսակցությունների գինը: Բջջային օպերատորները որոշել են նվազեցնել ձայնային ծառայության գները 1,5-2 անգամ, SMS-հաղորդագրություններինը՝ 3 անգամ, և Ինտերնետ-ծառայություններինը՝ 2-4 անգամ: Մինչդեռ, ինչպես հայտնել են ՄՏՍ-ի մամլո ծառայությունում, մինչև տարեվերջ ընկերությունն իրոք կնվազեցնի ռոումինգի գինը ԱՊՀ-ում, սակայն միայն Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ուզբեկստանի ու Թուրքմենստանի դուստր ձեռնարկություններում: Նույնն են ասել նաև «ՎիմպելԿոմի» մամլո ծառայությունում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |