ԱՄՆ ադրբեջանցիները փորձում են թույլ չտալ PBS-ով Ղարաբաղի մասին հայկական ֆիլմի ցուցադրությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին PBS հեռուստաալիքը նախատեսում է ցուցադրել Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց կյանքը պատերազմում և խաղաղության մեջ» փաստագրական ֆիլմը: Ֆիլմում ներկայացված են եզակի արխիվային կադրեր, որոնք նկարահանվել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Ֆիլմի հեղինակների ուշադրության կենտրոնում պատերազմում ողջ մնացած և խաղաղ ժամանակ ապրող մարդկանց պատմություններն են: Վարդան Հովհաննիսյանը շուրջ մեկ տարի է անցկացրել Ադրբեջանի բանտերում և ազատ արձակվել համաշխարհային հանրության ճնշման տակ: ԱՄՆ ադրբեջանցիները փորձում են թույլ չտալ PBS-ով Ղարաբաղի մասին հայկական ֆիլմի ցուցադրությունը: ԱՄՆ ադրբեջանական համայնքը կարծում է, որ «Վարդան Հովհաննիսյանի նկարահանած փաստագրական ֆիլմը PBS հեռուստադիտողին կներկայացնի Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խեղաթյուրված տեսքով»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |