Տիգրան Սարգսյան. «Տաթևի վերածնունդը» պետք է օրինակ ծառայի Հայաստանի մասնավոր հատվածի համար21 հոկտեմբերի 2010 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Միջազգային զբոսաշրջային քարտեզում հայտնվել է աշխարհում ամենաերկար ճոպանուղին: Այդ մասին հոկտեմբերի 21-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, այն դարձել է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքը: «Դուք գիտեք, որ այդ նախագիծն իրագործվում է Հայաստանի Ազգային մրցունակություն հիմնադրամի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ես ուրախ եմ, որ համագործակցության կողմերից մեկը ՀԱԵ-ն է, որի ջանքերով «Տաթևի վերածնունդ» հիմնադրամին հաջողվել է հավաքել բավական միջոցներ այդ նախագիծն իրականություն դարձնելու համար»,- ասել է կառավարության ղեկավարը: Միաժամանակ նա նշել է, որ ՀՀ կառավարությունը ֆինանսավորել է նախագիծը ենթակառույցների ձևավորման և PR անցկացնելու առումով: «Մենք ակնկալում ենք, որ Եվրոնյուսը կհեռարձակի «Տաթևի վերածնունդ» նախագծի և ճոպանուղու գործարկման հոլովակները»,- ասել է նա: Տիգրան Սարգսյանը նշել է բարերար Ռուբեն Վարդանյանի անձնական ներդրումը նախագծի իրագործման գործում, ասելով, որ «այդ օրինակը պետք է վարակիչ լինի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար»: «Մենք կարող ենք իրագործել նման լայնածավալ նախագծեր առաջիկա երեք տարիներին մասնավոր հատվածի և պետական հատվածի միջև համագործակցության շրջանակներում, ինչը թույլ կտա բարելավել բիզնես-միջավայրը և բարենպաստ պայմաններ ստեղծել Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար»,-ասել է վարչապետը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |