ՀՀ գյուղնախարարությունը հույս ունի հաղթահարել գյուղատնտեսական անկումն անասնաբուծական արտադրանքի ծավալների ավելացման հաշվին21 հոկտեմբերի 2010 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված մեծ անկումը կհաջողվի հաղթահարել հավկիթի և անասնաբուծական արտադրանքի ծավալները մեծացնելու հաշվին, կարծում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նախարարության տվյալներով, արդեն հաջողվել է արտահանել 57 000 գլուխ անասուն: Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնապես հրապարակված տվյալների, 2010-ի հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 17.9 տոկոս: Ինչպես նշել է նախարարը, ելույթ ունենալով ՀՀ կառավարության մամլո կենտրոնում, նախարարության կողմից անցկացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ նման անկումը, հիմնականում, պայմանավորված է տարեսկզբի բնակլիմայական պայմաններով, որոնք ազդել են բուսական արտադրանքի վրա: «Այս տարի մեզ հաջողվել է հավաքել ընդամենը 30 000 տոննա պտուղ 2009-ի 161 000-ի փոխարեն»,- ասել է նա: Այս տարի հավաքված բանջարեղենի բերքի ընդհանուր ծավալները համապատասխանում են անցյալ տարվա ցուցանիշին, միաժամանակ կարտոֆիլի բերքը կազմել է 500 000 տոննա 2009-ի 600 000 տոննայի փոխարեն: Դրական ցուցանիշենրի շարքում Գերասիմ Ալավերդյանը նշել է խաղողի մթերման ծավալները` 32 000 տոննա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |