Թուրքիան և ԱՄՆ-ն կհամագործակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում![]() 21 հոկտեմբերի 2010 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և ԱՄՆ-ն ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Համաձայնագիրը ստորագրվել է Թուրքիայի ԱԳՆ խորհրդականի տեղակալ Սելիմ Յենելի և ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդականի տեղակալ Քերի-Ան Ջոնսի կողմից: «Համաձայնագրի նպատակն է խորացնել և դիվերսիֆիկացնել երկու երկրների միջև հարաբերությունները համատեղ հետազոտական նախագծեր իրականացնելու ճանապարհով, գիտնականներ, մասնագետներ և հետազոտողներ փոխանակելու ճանապարհով»,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում: Այդ համաձայնագիրը 1994-ի նորացված արձանագրությունն է և շատ կարևոր է թուրք-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման համար: «ԱՄՆ-ն և Թուրքիան պետք է համատեղ գործեն իրենց առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2009-ին Թուրքիա կատարած այցելության ժամանակ: Պոտենցիալ համագործակցության ոլորտները ներառում են երկրաշարժերի նախազգուշացում, բնապահպանություն, կլիմայի փոփոխություն, վերականգնվող էներգետիկա, առողջապահություն, հնագիտություն, կիրառական գիտություններ և քիմիա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |