Երևան ժամանած թուրքերը, որոնք մասնակցել են Ani Dialog ծրագրին, այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան![]() ![]() PanARMENIAN.Net - Հենրիխ Բյոլի հիմնադրամը Հարավային Կովկասում և Ստամբուլում Կովկասի ինստիտուտի հետ համատեղ, որը հիմնադրամի գործընկերն է, դարձել են Ani Dialog ծրագրի կազմակերպիչները, որի ընթացքում հայկական և թուրքական քաղաքացիական հասարակության և ՀԿ-ների ներկայացուցիչները քննարկել են երկու հասարակությունների և ժողովուրդների միջև առկա խնդիրները: Ինչպես ասել է PanARMENIAN.Net ի թղթակցին Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, եռօրյա բանավեճերի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ` մամուլից մինչև մշակույթ: «Թեմաների շարքում եղել են այնպիսիք, ինչպիսիք են Թուրքիայի տարածքում հայկական քրիստոնեական հուշարձանների դրությունը, ԶԼՄ-ների դերը Թուրքիայում և Հայաստանում իրադարձությունների լուսաբանման գործում: Ինչ վերաբերվում է Թուրքիայի ներկայացուցիչներին, պետք է նշել է, որ նրանք եղել են թուրքական հասարակության լիբերալ հասարակության ներկայացուցիչներ` Հենրիխ Բյոլի հիմանադրամից, Հրանտ Դինքի հիմնադրամից, ինչպես նաև Ստամբուլի հայեր: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, մեկնել են Գյումրիի մոտ գտնվող հայ-թուրքական սահման»,- ասել է Իսկանդարյանը: Նրա խոսքերով, բանավեճի ժամանակ խոսքը գնացել է այն մասին, որ անկախ սահմանների բացումից, միմյանց մասին իմանալ ցանկացող մարդիկ կարող են հանդիել, շփվել, կարծիքներ փոխանակվել: Ani Dialog համաժողովը տեղի է ունեցել Երևանում հոկտեմբերի 14-17-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |