Խոակին Բոգոսյանի «Զալցբուրգ» ակումբը Եվրոպայի լիգայում ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին «Զալցբուրգը», որտեղ հանդես է գալիս հայազգի ուրուգվայացի ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, Եվրոպայի լիգայում ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ: A խմբում մրցաշարային դրությունը պարտավորեցնում էր երկու թիմերին խաղալ հաղթանակի համար, բայց թիմերին հաջողվեց մեկական գնդակ ուղարկել հակառակորդի դարպաս: 36-րդ րոպեին հաշիվը բացեցին «Զալցբուրգի» ֆուտբոլիստները, աչքի ընկավ Դուշան Շվենտոն, իսկ 47-րդ րոպեին Միլոշ Կրասիչը հավասարեցրեց խաղի հաշիվը: Այս խաղից հետո A խմբում «Զալցբուրգը» մեկ միավորով զբաղեցնում է վերջին տեղը, իսկ խմբի առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը երեք խաղերում հավաքել է 7 միավոր:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |