ՀՀԿ փոխնախագահ. Ընտրությունների 100-տոկոսանոց համամասնական համակարգ դեռևս հնարավոր չէ կիրառել Հայաստանում

ՀՀԿ փոխնախագահ. Ընտրությունների 100-տոկոսանոց համամասնական համակարգ դեռևս հնարավոր չէ կիրառել Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները զգալի կլինեն, դա առաջընթաց կլինի ընտրական համակարգի զարգացման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ ու ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Ինչպես նշել է Պետրոսյանը, ընտրահանձնաժողովների ձևավորման կարգը, որը նախատեսվում է ուղղումներով, թույլ կտա կանխել կեղծարարությունը ընտրություններում:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների 100-տոկոսանոց համամասնական համակարգին անցնելու հնարավորությանը, որը ընդդիմության առաջարկն է, Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, որ այսօրվա դրությամբ այդ համակարգը հնարավոր չէ կիրառել հանրապետությունում, քանի որ ՀՀ-ում քաղաքական կուսակցություններն անբավարար են զարգացած:

 Ուշագրավ
---