Ռուբեն Հակոբյան. Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները շատ վտանգավոր են![]() 22 հոկտեմբերի 2010 - 19:19 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության վարչության նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները շատ վտանգավոր է համարում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում նշել է Հակոբյանը, «Ժառանգությունն» ու ՀՅ Դաշնակցությունն առաջարկում են, որպեսզի երկրի քաղաքական կուսակցությունները հավասար մասնակցություն ցուցաբերեն ընտրական հանձնաժողովների ձևավորման գործում: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը նշել է նաև, որ օբյեկտիվ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է նաև անցնել խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգի, քանի որ ընտրությունների մեծամասնական համակարգը յուրօրինակ «հանցագործությունների բույն» է: Խոսելով ՀՀ ԱԺ պատգամավորների մասին, որոնք իրենց թեկնածությունն էին առաջադրել խորհրդարանում ընտրությունների մեծամասնական համակարգով, Ռուբեն Հակոբյանը հայտնել է, որ նրանք հիմնականում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ` դրանով խախտելով ՀՀ Սահմանադրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |