ՀՀ էկոնոմիկայի նախարարը կբանակցի հայկական ապրանքներն Իրան արտահանելու շուրջ![]() 23 հոկտեմբերի 2010 - 14:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր մեկնում է Իրան: Ըստ նրա, այցի նպատակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցի նախապատրաստումն է, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: «Ես մտադիր եմ նաև բանակցել հայկական ապրանքներն Իրան արտահանելու վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ»,-հայտարարել է նախարարը ՀՀ 2011թ. բյուջեի մասին օրինագծի խորհրդարանական քննարկման ժամանակ՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի հարցին: Երիցյանը նշել է, որ հարևան երկիր հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները կապված չեն Իրանի կողմից օրենսդրական կամ հարկային սահմանափակումների հետ, այլ բանը նրանում է, որ Հայաստանի արտադրական ներուժն այնքան էլ մեծ չէ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |