Գյումրին նշում է «Քաղաքի օրը»23 հոկտեմբերի 2010 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Գյումրու Վարդանանց հրապարկում երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը մասնակցեց «Քաղաքի օր» տոնակատարությանը, որն արդեն ավանդական է դարձել: Գյումրու ավագանու որոշմամբ այն անցկացվում է ամեն տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին սկսած 2003թ.: Տոնական զարդարված Գյումրին այդ օրը նշում է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցում են ինչպես գյումրեցի կատարողներ, այնպես էլ մայրաքաղաքից հրավիրված արվեստի գործիչներ: Տոնակատարության շրջանակներում Գյումրին մեծարում է իր լավագույն հայրենակիցներին՝ պարգևատրելով նրանց «Վարպետի» ոսկյա կրծքանշանով, «Պատվավոր քաղաքացի» և այլ պատվավոր կոչումներով: Այս տարի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին, ՌԴ Հարավային ֆեդերալ տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանին: «Վարպետի» կրծքանշանով պարգևատրվել են ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը, «Համայնապատկեր» գրական-մշակութային հանդեսի հիմնադիր-խմբագիր, բանաստեղծ Սարո Գյոդակյանը և դարբին Սերյոժա Մանուկյանը: Սերժ Սարգսյանը Շիրակի մարզ այցելության շրջանակներում այցելել է Գյումրիի քաղաքապետարանի նորակառույց վարչական շենք: Շենքի ընդհանուր օգտակար մակերեսը կազմում է շուրջ 8100 քմ, փաստացի ծախսերը՝ 1,55 մլրդ դրամ, որից պետական բյուջեից հատկացվել է ընդամենը 625 մլն դրամ: Մնացորդային աշխատանքների արժեքը շուրջ 180 մլն դրամ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |