Բրիտանիան կօգնի Թուրքիային մտնել ԵՄ![]() 24 հոկտեմբերի 2010 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Մեծ Բրիտանիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր «Եվրամիություն մտնելու վերաբերյալ բանակցություններում համագործակցելու մասին», հաղորդում է Anadolu Ajansi գործակալությունը: Փաստաթղթի տակ ստորագրել են պետնախարար և Թուրքիայի` ԵՄ մտնելու հարցում գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիսը և ԵՄ հարցերով բրիտանացի նախարար Դևիդ Լիդինգթոնը: Ստորագրման արարողությանը նախորդել են թուրք-բրիտանական բանակցություններ: «Մեծ Բրիտանիան երկիր է, որն ավելի լավ է հասկանում, թե ինչ վերելքների և անկումների միջով է անցնում Թուրքիան ԵՄ-ին միանալու գործընթացում, քանի որ Մեծ Բրիտանիայի բանակցությունները ԵՄ մուտք գործելու համար նույնպես բարդ են եղել»,- ասել է Բաղիսը և հավելել, որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի համար ոգեշնչման աղբյուր է ԵՄ ինտեգրվելու համար իր պարտականությունների կատարման հարցում: Իր հերթին, Լիդինգթոնը հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիրն ուղղված է շրջակա միջավայրի վերաբերյալ պահանջների կատարաման հարցում Թուրքիային օգնելուն, ինչը կամրապնդի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |