Ըստ երևույթին, Թուրքիայի բանտերում բազմաթիվ ազատ տեղեր կան. երկրով ձերբակալությունների ալիք է անցել

PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանությունը հատուկ օպերացիայի շրջանակներում ավելի քան 40 մարդ է ձերբակալել: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին, սկզբում 3 քաղաքներում սկսված ձերբակալությունները տարածվել են նաև Ստամբուլում, Բուրսայում, Անթալիայում և Զմյուռնիայում, որտեղ մի քանի հասցեներում ներկայումս խուզարկություն է կատարվում: Ձերբակալվածներին, որոնց թվում կան ոստիկաններ, փաստաբաններ, ինժեներներ և զինվորականներ, մեղադրանքներ կառաջադրվեն հանցավոր կազմակերպությանը մասնակցելու վերաբերյալ: Ձերբակալվածներից մեկը երկրի պաշտպանական արդյունաբերության բարձրաստիճան պաշտոնյա է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---