Լևոն Արոնյանը և Լիլիթ Գալոյանը Եվրոպայի ակումբային առաջնությունում անհատական արդյունքներով նվաճել են ոսկե մեդալներ![]() ![]() PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում, որն ընթանում էր Պլովդիվում, «Միկա» կանանց ակումբը 18 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Թիմի շախմատիստուհի Լիլիթ Գալոյանն անհատական արդյունքներով արժանացել է ոսկե մեդալի, նա 4 պարտիաներն ավարտել է իր օգտին, երկուսում ոչ ոքի է խաղացել, մեկում`պարտվել: Լիլիթ Մկրտչյանը և Արիկա Դրոնավալին իրենց խաղատախտակներում երկրորդ են և ստացել են արծաթե մեդալներ: «Միկա» տղամարդկանց ակումբում Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա ցույց է տվել լավագույն արդյունքը` երեք պարտիաներում հաղթանակ տարել, երեքում ոչ ոքի խաղացել: Զավեն Անդրիասյանը նվաճել է բրոնզե մեդալ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |