Վլադիմիր Կարապետյան. Ադրբեջանը կձգտի առավելագույնը քաղել Սարգսյան-Ալիև հանդիպումից![]() 26 հոկտեմբերի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիներն իրականում չեն իմանա, թե ինչպես է ընթացել Սարգսյան-Ալիև հանդիպումն Աստրախանում, քանի որ բանակցությունները գաղտնի են հասարակության համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, ընթացիկ տարվա հունիսից Ադրբեջանը ձախողել է հայկական կողմի հետ բանակցային գործընթացը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև վերջին հանդիպման ժամանակ Ռուսաստանը ստեղծել է ադրբեջանական կողմի համար անբարենպաստ իրավիճակ: «Հաշվի առնելով այդ փաստը և այն հանգամանքը, որ այս հանդիպման նախաձեռնողը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն է, ադրբեջանական կողմը հանդիպումից առաջ հնարավոր ամեն ինչ կանի իրեն շահավետ դիրք ապահովելու համար»,- հայտարարել է ՀԱԿ ներակայացուցիչը և հավելել, որ Ադրբեջանը ձգտելու է առավելագույնը քաղել այդ հանդիպումից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |