Հայաստանին տնտեսական աճի նվազում այլևս չի սպառնում![]() 26 հոկտեմբերի 2010 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը գտնվում է իր աճի տեմպերի միտումների դանդաղեցման ամենացածր մակարդակում, գտնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ըստ նրա, դեռ տարեսկզբին բանկի փորձագետները աճի բարձր տեմպեր էին կանխատեսում, որից հետո դրանք պետք է նվազեին: Բանկիրը նշել է երկու հիմնական պատճառ՝ այսօրվա դրությամբ երկրի տնտեսության մեջ ոչ այնքան անկում է նկատվում, որքան 2009 աշնանը գրանցված հիմնական ցուցանիշի համեմատական աճ: Երկրորդ պատճառը աննախադեպ անկումն էր գնյուղատնտեսության ոլորտում: Այնուամենայնիվ, այդ գործոնը չանդրադարձավ բանկի վարկային պորտֆելի վրա, քանի որ գյուղվարկերը փոքր մաս են կազմում Ամերիաբանկի ընդհանուր վարկային պորտֆելում, հիմնականում դա հանքարդյունաբերության ոլորտն է: Միևնույն ժամանակ Տիգրան Ջրբաշյանն ընդգծեց, որ 2010թ. արդյունքում տնտեսական աճը Հայաստանում պետբյուջեով նախատեսված 1,2 տոկոսից բարձր կլինի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |