Transparency International. Հայաստանում կոռուպցիան լճացում է ապրում![]() 26 հոկտեմբերի 2010 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հոկտեմբերի 26-ին հրապարակել է 178 երկրներում անցկացված հետազոտության արդյունքները, որն ուղղված էր կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) բացահայտմանը: Ինչպես Երևանում հայտնել է Transparency International-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վարուժան Հովտանյանը, սա 15-րդ հոբելյանական հրապարակումն է: Նա նշել է, որ ընդհնաուր միտումները հուսադրող չեն, քանի որ 45 երկիր ստացել է 5 միավոր համաթիվը 10 միավորանոց սանդղակով: «Մտահոգիչ է նաև համակարգային կոռուպցիան, որը գնահատվում է 3 միավորից պակաս»,-ասել է նա: 2009թ. համեմատ դրական միտումներ են գրանցվել Բութանում, Չիլիում, Էկվադորում, Մակեդոնիայում, Գամբիայում, Հաիթիում, Քուվեյթում, Քաթարում: Իսկ ցուցանիշի վատթարացում է գրանցվել Չեխիայում, Հունաստանում, Իտալիայում, Հունգարիայում, Մադագասկարում, Նիգերիայում, ԱՄՆ-ում: Կոռուպցիայի հանդեպ նվազ ընկալունակ են Դանիան, Նոր Զելանդիան և Սինգապուրը: Հետխորհրդային և հարևան երկրներում, այդ թվում Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում ու Իրանում զգալի փոփոխություններ չեն արձանագրվել: «Հայաստանում տարբերությունը 2009թ. համեմատ կազմում է 0,1 տոկոս՝ 2,7-ի փոխարեն՝ 2,6: Վիճակագրության տեսակետից այստեղ չի կարելի իրական փոփոխություններ գրանցել, այլ կարելի է ասել, որ Հայաստանում կոռուպցիան լճացում է ապրում՝ դեպի նվազում»,-ասել է Վարուժան Հովտանյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |