ՀՀ ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերին![]() 27 հոկտեմբերի 2010 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի զոհերին նվիրված հուշարձանի մոտ հավաքվել են քաղաքական գործիչներ և պատգամավորներ` հարգանքի տուրք մատուցելու համար: Ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդարանի պատգամավորներ, 11 տարի առաջ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի մայրը և եղբայրը` Գրետա և Արմեն Սարգսյանները, ոճրագործության օրը սպանված Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը: Ներկաները ծաղիկներ են դրել հուշարձանի մոտ: «Նման հանցագործությունները բացառելու համար պետք է ամբողջությամբ բացահայտել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Ես կարծում եմ, որ այս ոճիրը կազմակերպվել է արտաքին ուժերի կողմից, իսկ թե ով է այստեղ աջակցել նրանք, արդեն այլ հարց է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: 1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը սպանեց Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |