Քրիստինե Մելքոնյան. Թուրքերը հասկացել են, որ հայկական եկեղեցիները նպաստում են գավառների զբոսաշրջության ու տնտեսության զարգացմանը27 հոկտեմբերի 2010 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, նախաձեռնելով պատարագը հայկական Սբ Կիրակոս եկեղեցում, նպատակ ունի զարգացնել այդ շրջանն ու բարելավել հարաբերությունները հայերի հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը: Ըստ նրա, քաղաքապետը հասկանում է, որ եկեղեցու վերակառուցումից հետո բազմաթիվ հայեր կայցելեն այդ քաղաք, ինչը կնպաստի զբոսաշրջության ու էկոնոմիկայի զարգացմանը: Ընդ որում, նա նշել է, որ թուրք ազգայնականներն արդեն քննադատել են քաղաքապետի հայտարարություններն՝ ասելով, որ նա հայամետ քաղաքականություն է վարում: «Հայտարարելով այն մասին, իր իրենք պարտական են հայերին, Բայդեմիրը ցանկացել է հիշեցնել, որ արդեն 30 տարի է, ինչ թուրքական իշխանությունների քաղաքականության արդյունքում բազմաթիվ հայեր են լքեր Դիարբեքիրը»,-նշել է Մելքոնյանը՝ հավելելով, որ Բայդեմիրը միշտ հակակառավարական քաղաքականություն է վարել և պաշտպանել է ազգային փոքրամասնությունների իրավունքները: Հայ փորձագետը նշել է նաև, որ Թուրքիայի կառավարությունը չխոչընդոտեց այդ միջոցառմանը, քանի որ մտահոգված էր միջազգային հանրության արձագանքով: Ըստ նրա, քանի որ ԵՄ-ին անդամակցելու շրջանակներում Անկարան չի կարողանում հաջողության հասնել Կիպրոսի հարցում, նա ցանկանում է ԵՄ-ին ցույց տալ, որ գոնե մի հարցում առաջընթաց կա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |