Թուրքիայի իշխանությունները չխոչընդոտեցին Սբ. Կիրակոս եկեղեցում աղոթքի անցկացմանը, քանի որ չեն ցանկանում զայրացնել քրդերին![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտել Դիարբեքիր քաղաքի (Արևմտյան Հայաստան) Սուրբ Կիրակոս եկեղեցում աղոթքի անցկացմանը, քանի որ չեն ցանկանում զայրացնել քրդերին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը: Նրա խոսքերով, թեև Թուրքիան ցույց չի տալիս, բայց նա շատ է վախենոււմ քրդերի հետ խնդիրներից: Միաժամանակ նա նշել է, որ Անկարան այդ միջոցառման շուրջ շոու չի կազմակերպել, քանի որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ անցկացնելուց հետո ուժեղ հարված է ստացել հայկական կողմից, որը տեղի չի տվել նրա ստին: Բացի դրանից, հայ փորձագետը նշել է, որ Թուրքիան այսօր բավական բարդ իրավիճակում է, քանի որ փչացրել է հարաբերություններն Իսրայելի հետ և միջնորդի դեր խաղացել Թեհրանի կողմից ուրան ձեռք բերելու հարցում: Նրա խոսքերով, տվյալ պահին Թուրքիան միջազգային հանրության կողմից պատին է սեղմված: Եկեղեցին տվյալ պահին գտնվում է վերանորոգման փուլում: Վերակառուցման համար Դիարբեքիրի հայերը ստեղծել են Սբ Կիրակոս եկեղեցու հիմանդրամ: Եկեղեցու վերակառուցումն արժի 2.5 մլն դոլար: Այդ գումարի 70 տոկոսը հավաքվել է հայկական հիմնադրամի կողմից, մնացած մասը տրամադրել է Դիարբեքիրի քաղաքապետարանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |