ԱՊՀ երկրները կարգավորում են մաքսային խախտումները կանխելու համար գործողությունների անցկացման մեխանիզմը![]() 27 հոկտեմբերի 2010 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների 52-րդ նիստին: «Երևանում նիստը երրորդ անգամ կազմակերպելու փաստն ընդգծում է Հայաստանի շահագրգիռ լինելը տարածաշրջանային համագործակցության ակտիվացման մեջ: ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանը, որոնք նպաստելու են մեր երկրների առևտրատնտեսական պոտենցիալի առավելագույն օգտագործմանը»,- ասել է վարչապետը: Նա նաև նշել է, որ կարգավորվում է մաքսային խախտումները կանխարգելելու համար գործողությունների անցկացման մեխանիզմը: «Ես համոզված եմ, որ հանցավոր խմբավորումները հիմնականում ստվերային տնտեսություն են ստեղծում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, մաքսային ծառայությունների և կոռուպցիայի դեմ պայքարը, մաքսային արժեքը որոշելու և ռիսկերը կառավարելու հետ կապված հարցերը պետք է առաջնային լինեն ԱՊՀ մաքսային ծառայությունների գործունեության մեջ»,- ասել է Սարգսյանը: ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1993-ի դեկտեմբերի 23-ին տնտեսական միություն ստեղծելու մասին համաձայնագրի դրույթներն իրագործելու նպատակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |