Վատ օրինակը վարակիչ է՝ PanARMENIAN.Net կայքը արգելափակվել է նաև Իրանում![]() ![]() PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net գործակալության կայքն արդեն մի քանի ամիս է, ինչ անհասանելի է իրանցի օգտագործողների համար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Թեհրանում տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, գոյություն ունի բառերի որոշակի դասավորություն, որի օգտագործման դեպքում ցանկացած կայք, անկախ նրանից, թե ինչ ռեսուրսի է այն պատկանում, արգելափակվում է իրանաբնակների համար: Ընդ որում հայտնի չէ, թե հատկապես որ բառերի մասին է խոսքը: Այժմ Իրանի ինտերնետ օգտագործողները կարող են այցելել www.panarmenian.net կայք միայն անանուն պրոքսի-սերվերների միջոցով: Հոկտեմբերի սկզբին PanARMENIAN.Net ի խմբագրությունը հաղորդագրություն ստացավ, որի համաձայն մի քանի ամիս շարունակ Սիրիայում անհնար է բացել կայքը, փոխարենը գրվում է՝ Network Error (tcp_error). Operation timed out: Ներկայումս Սիրիայի ինտերնետ օգտագործողները կարող են այցելել www.panarmenian.net կայք միայն անանուն պրոքսի-սերվերների միջոցով: Այդ երկրում արգելափակված են նաև Facebook, YouTube և բազում այլ կայքեր: Սիրիայի ինտերնետ օգտագործողները չեն բացառում, որ այստեղ կարող են մասնակից լինել նաև Սիրիայի հատուկ ծառայությունները: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |