ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողներ և 22 երկրների պատվիրակներ են մասնակցում Երևանում ընթացող թարգմանիչների համաժողովին![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացավ ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովի պաշտոնական բացումը: Համաժողովի մասնակիցներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձն ընթերցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Այսօր համաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև ԱՊՀ և Բալթյան երկրների ԶԼՄ-ների շուրջ 40 ներկայացուցիչներ: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ համաժողովին խոսվելու է այն գործընթացների մասին, որոնք հնարավորություն են տալու առանձին մշակութային տարածքից գնալ դեպի ընդհանուր մշակութային տարածք: «Սա արդեն 4-րդ համաժողովն է անցկացվում Երևանում և դա էլ հենց այն ազդակն է, որ նպաստելու է այդ գործընթացների զարգացմանը»,- ասել է նախարարը և հավելել, որ պատահական չէ, որ հենց հոկտեմբեր ամսին է թարգամանիչների համաժողովը, քանի որ հոկտեմբերը Հայաստանում թարգմանիչների ամիսն է: Նախատեսված է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կմասնակցեն նաև «Արարատի փեշերին» խորագրով լրատվամիջոցների աշնանային դպրոցի աշխատանքներին: Համաժողովը մեկնարկել էր հոկտեմբերի 25-ին: Հայաստան են ժամանել 22 երկրների 130 պատվիրակներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |