ՀԿԵՈւ-ն հայտարարում է ընկերության վերաբրենդավորման մասին27 հոկտեմբերի 2010 - 18:20 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայտարարում է վերաբրենդավորման սկիզբը, որի շրջանակներում կվերամշակվի ֆիրմային նոր անունը, ինչպես նաև նրա գաղափարախոսությունն ու ոճը: Վերաբրենդավորման հիմնական նպատակն է ստեղծել Հայաստանում առաջատար տրանսպորտային ընկերության բրենդը, որը կներկայացնի հանրապետությունը արտերկրում և կկատարի կարևոր սոցիալական ֆունկցիա՝ տրանսպորտի մատչելիության ապահովումը բնակչության համար: Այսօր Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ակտիվորեն ներգրավված է «ՀԿԵ» ՓԲԸ-ի ծրագրերում: Համատեղ իրականացվում է Ֆիոլետովո-Վանաձոր երկաթուղային ճյուղի կառուցման ծրագիրը, որը մեծ ռազմավարական նշանակություն ունի պետության տնտեսության համար: Նոր ապրանքանիշը հանրապետության համար 3-5 տարի հետո կդառնա ազգային գանձ, նոր խորհրդանիշ և հպարտություն: Այսպիսի ապրանքանիշի իրականացման ռազմավարությունը համապատասխանում է «ՀԿԵ» ՓԲԸ խոշոր բաժնետեր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հետաքրքրություններին և ընդգրկված է կոնցեսիոն պայմանագրի իրականացման մեջ: «ՌԵ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը իր՝ այս ամռանը իրականացված Հայաստան այցի ժամանակ հույս հայտնեց, որ «երկաթուղային տրանսպորտը մեծ ավանդ կունենա թե' Հայաստանի տնտեսության, թե' հասարակության զարգացման մեջ»: Վերաբրենդավորման ընթացքին կարող է մասնակցել Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի: Ընկերության կայքում կստեղծվի հատուկ վերաբերնդավորման բաժին, որտեղ կքննարկվեն և կհրապարակվեն վերջին վերամշակումները, բրենդի գաղափարախոսությունն ու դիզայնը: Բացի դրանից, նախագծի իրագործման շրջանակներում նախատեսված են կլոր սեղանների և հանդիպումների կազմակերպում համապատասխան մասնագետների, ինչպես նաև երկրի տնտեսական ու քաղաքական իստաբլիշմենտի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |