Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

PanARMENIAN.Net - Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման հետ կապված բնապահպանական, քաղաքաշինական, էներգետիկ, երկրաբանական և այլ խնդիրների շրջանակներում տեղանքը ուսումնասիրելու և առավել արդյունավետ ծրագիր ընտրելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, հանձնաժողովում ընդգրկվել են տարբեր շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում` ՀՀ տրանսպորտի և կապի, տարածքային կառավարման, քաղաքաշինության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, «Տրանսնախագիծ» ինստիտուտի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչներ:

Մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը հանձնաժողովը պետք է ավարտի ուսումնասիրման աշխատանքները և արդյունքների մասին համապատասխան եզրակացություն ներկայացնի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---