2010թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ մթերվել է 134 794 տոննա խաղող` 16 մլրդ 766 մլն դրամ ընդհանուր գումարով27 հոկտեմբերի 2010 - 21:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ հոկտեմբերի 27-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ներկայացրեց խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ տեղեկություններ: Նշվեց, որ հոկտեմբերի 26-ի դրությամբ մթերվել է 134 794 տոննա խաղող` 16 մլրդ 766 մլն դրամ ընդհանուր գումարով, որի 66,3 տոկոսը կամ 11 մլրդ 120 մլն դրամը վճարված է, վճարման ենթակա է 5 մլրդ 645 մլն դրամը: Մթերող ընկերությունները մնացած պարտքի մարումը հիմնականում նախատեսում են մինչև տարեվերջ: Մթերման միջին գինն այս տարի կազմել է 124,4 դրամ` նախորդ տարվա 115,4 դրամի դիմաց: Փոխվարչապետը հորդորեց հետևել, որպեսզի վճարումները կատարվեն խաղողագործների հետ համաձայնեցված ժամկետներում: Արձանագրվեց նաև, որ մթերումները իրականացվել են գյուղացիական տնտեսությունների և մթերող ընկերությունների միջև փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, և վճարված գնից դժգոհություններ չեն եղել, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |