Վերլուծաբանների ու լրագրողների մեղքն այն է, որ նրանք գերագնահատում են ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը, գտնում է հայ քաղաքագետը![]() 28 հոկտեմբերի 2010 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոչինչ չեն կարող անել կողմերի փոխարեն: Նրանք դաշտ են տրամադրում բանակցությունների համար, սակայն եթե կողմերը չեն կարող պայմանավորվել, ապա միջնորդներն անզոր են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, վերլուծաբանների ու լրագրողների մեղքն այն է, որ նրանք գերագնահատում են ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը: «Այսօրվա դրությամբ միջնորդների խնդիրն է պահպանել բանակցային գործընթացը: Եվ եթե այդ ձևաչափը չպահպանվի, ավելի վատ կլինի: Ինչ վերաբերում է գերիների փոխանակման և դիակների հանձնման մասին համաձայնությանը, ապա ես շատ եմ կասկածում, որ այն կիրագործվի»,-ասել է Իսկանդարյանը: Միևնույն ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Մեթյու Բրայզան կհաստատվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, Իսկանդարյանը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո, նախագահ Օբաման կրկին կներկայացնի Բրայզայի թեկնածությունը և Սենատը կհաստատի նրան այդ պաշտոնում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |