Լեոնիդ Սլուցկի. Ղարաբաղյան խնդրի լուծման ընդհանուր սկզբունքները պատրաստ կլինեն մինչ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը![]() PanARMENIAN.Net - Վստահության միջոցների ամրապնդման վերաբերյալ հռչակագիրը ազդանշան է ղարաբաղյան կարգավորման հարցում փոխզիջումների որոնման համար, որի նպատակն է թույլ չտալ լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտարարել է լրագրողներին Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, աշխարհաքաղաքական իմաստով այդ փոքր առաջխաղացումը իրականում հսկայական քաղաքական նշանակություն ունի ղարաբաղյան կարգավորման համար: «Դեռ մեկ ամիս առաջ փոխհրաձգություն էր շփման գծում, իսկ այժմ կողմերին հաջողվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Դա կարելի է միայն ողջունել»,-ասել է Սլուցկին: «Ես հուսով եմ, որ ղարաբաղյան խնդրի լուծման ընդհանուր սկզբունքները պատրաստ կլինեն մինչ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը: Ես համամիտ եմ նախագահ Մեդվեդևի հետ, որ դա միանգամայն իրական է»,-ասել է խորհրդարանականը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |