Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Շմուել Մեյրոմին![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Շմուել Մեյրոմին (նստավայրը՝ Երուսաղեմ) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը` շնորհավորելով դեսպան Մեյրոմին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-իսրայելական հարաբերությունների առավել ամրապնդման գործում եւ արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում: Դեսպան Մեյրոմը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` վստահեցրեց, որ իր երկիրը կարեւորություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի համագործակցության ընդլայնմանը եւ ինքը կանի առավելագույնը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու համար: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում առկա նդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ: Այս ենթատեքստում Իսրայելի դեսպանը ներկայացրեց իր երկրի դիրքորոշումը մերձավորարեւելյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |