Բոստոնում կցուցադրվեն ժամանակակից հայկական ֆիլմեր![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում մեկնարկում է 3-րդ ամենամյա Հայկական ֆիլմերի բոստոնյան փառատոնը: Այն կբացի հայազգի ֆրանսիացի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Հանցագործների բանակ» ֆիլմը, որը 2009-ին ներկայացվել է Կաննի կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրում: Փառատոնի ժամանակ ցուցադրվելու են Էդգար Բաղդասարյանի մի շարք մրցանակներ նվաճած «Արարատից Սիոն», Վաչե Բուլղուրջյանի «5-րդ սյունը», Նուրիտցա Մաթոսյանի «Երկու ազգերի սիրտը» , Ստեփան Ղազանչյանի «Ժամանակակից սերը», Էդդի Վիկենի «Աֆոն լեռը» ֆիլմերը: «Մենք ցանկանում ենք ծանոթացնել կինոյի սիրահարներին նորագույն և փայլուն հայկական ֆիլմերի հետ, և Բոստոնի Ժամանակակից արրվեստի ինստիտուտը մեզ ընձեռել է այդ հնարավորությունը»,- bostonist.com-ին հաղորդել է Բոստոնի կինոփառատոնի նախագահ Փոլ Պողոսյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |