Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն շախմատի աշխարհի առաջնությանը![]() ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-25 թուրքական Հաթայ քաղաքում տեղի կունենա շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք վերջերս «Միկայի» կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Եվրոպայի ակումբային առաջնությունում: Էլինա Դանիելյանն ասել է, որ աշխարհի առաջնությունն ամենակարևորն է տարվա ընթացքում: «Ես ամեն ինչ կանեմ, լավ ելույթ ունենալու համար, սակայն, այստեղ մեծ է նաև մարզական հաջողության դերը: Բացի այդ, պարտվածը կլքի մրցաշարը, ուստի պետք է դրսևորես քեզ յուրաքանչյուր պարտիայում»,-ասել է Դանիելյանը: Առաջնությունը կանցնի «նոկաուտ» համակարգով, շախմատիստուհիները երկու պարտիա կանցկացնեն մեկ մրցակցի հետ: «Մրցակիցներն հայտնի կդառնան արդեն նոյեմբերի 1-ին: Յուրաքանչյուր քայլը շատ կարևոր է»,-ասել է Մկրտչյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |