Սենատոր Բոքսերը 30 տարի շարունակ պաշտպանում է Կալիֆոռնիայի հայ համայնքի շահերը, և համայնքը նույն կերպ պատասխանում է նրան![]() ![]() PanARMENIAN.Net - «Սենատոր Բարբարա Բոքսերը 30 տարի շարունակ պաշտպանում է Կալիֆոռնիայի հայ համայնքի շահերը, և համայնքը նույն կերպ պատասխանում է նրան: Բարբարա Բոքսերը հայտնի է իր սկզբունքայնությամբ և արդարությանն ու հումանիզմին իր հավատարմությամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով, նահանգի հայ համայնքն այս անգամ ԱՄՆ Սենատ միջանկյալ ընտրությունների ժամանակ իր ձայները կտա սենատոր Բոքսերին, որը հետևողական է Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին օգնության և Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցերում: Դեմոկրատ Բոքսերի մրցակիցն այդ ընտրություններում լինելու է հանրապետական թեկնածու Կարլի Ֆիորինան: 2010 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրես և Սենատ միջանկյալ ընտրությունների ժամանակ կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 ընտրվող անդամներն ու 37 սենատորները: Այդ ընտրություններն ամենաթանկն են լինելու երկրի պատմության մեջ: Center for Responsive Politics վերլուծական կազմակերպության հաշվարկներով, թեկնածուները քարոզարշավի վրա ընդհանուր առմամբ 3,4 միլիարդ դոլար կծախսեն: ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվում են ԱՄՆ հերթական նախագահի լիազորությունների ժամկետի կեսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |