Հայաստան - ԱՄէ առաջին գործարար համաժողովը կկայանա նոյեմբերի 3-4-ը Երևանում![]() PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նոյեմբերի 3-4-ը Երևանում անցկացվելիք առաջին հայ-արաբական գործարար համաժողովի կազմակերպչական հարցերը: Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, խորհրդակցությանը մասնակցում էին ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը, ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի փոխնախարարները, Զարգացման հայկական գործակալության, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները: Հայաստան- ԱՄԷ գործարար համաժողովին արաբական կողմից նախատեսվում է տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ չորս տասնյակ գործարարների մասնակցություն` ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխա Լուբնա Քասիմիի գլխավորությամբ: Համաժողովի նպատակը երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացումը, համագործակցության նոր ուղղությունների բացահայտումը և գործարարների միջև ուղիղ շփումների հաստատումն է: Համաժողովի ընթացքում արաբական կողմին կներկայացվեն Հայաստանում իրականացվող և իրականացվելիք տնտեսական խոշոր նախագծերը, կքննարկվեն գործակցության հեռանկարները: Հյուրերը նաև կայցելեն մարզեր` ծանոթանալու մշակութային, զբոսաշրջային, արդյունաբերական ներուժին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |