Երևանում բացվեց Popok գովազդի առաջին միջազգային փառատոնը![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Երևանում կայացել է Popok գովազդի առաջին միջազգային փառատոնի բացումը: Վրաստանը ներկայացնող ժյուրիի անդամ, «Մագի ստիլ» գովազդային ընկերության արտ-տնօրեն Իրինա Կաչարավան կարծում է, որ գովազդային շուկան խթանում են պատվիրատուները: Փառատոնի ժյուրիի նախագահ Թոնի Թեյլորը նշել է, որ գովազդը ոչ միայն օգնում է բիզնեսի առաջընթացին, այլ նաև մեծ պատասխանատվություն է: Նա արդեն հասցրել է վարպետության դաս անցկացնել Հայաստանի գովազդային գործիչների համար: «Ես հաճույք ստացա հայ լսարանի հետ շփումից և այստեղ պոտենցիալ եմ տեսնում»,- ասել է Թեյլորը: Popok գովազդի առաջին միջազգային փառատոնը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը: Փառատոնի մրցութային ծրագիրը կազմված է 6 անվանակարգերից, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է երկու կարգի` կոմերցիոն և սոցիալական: Նշենք, որ ժյուրիի կազմում է PanARMENIAN Media ընկերության նախագահ Արմեն Ազարյանը:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |