Ռուսաստանի նախագահը միանգամայն գիտակցաբար է ստանձնում այդ աշխատանքը, որը նրան ոչ մի դիվիդենտ չի խոստանում, գտնում է Կրեմլի ներկայացուցիչը

Ռուսաստանի նախագահը միանգամայն գիտակցաբար է ստանձնում այդ աշխատանքը, որը նրան ոչ մի դիվիդենտ չի խոստանում, գտնում է Կրեմլի ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Մոսկվայում դրական են գնահատում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին Աստրախանում, և մտադիր է շարունակել աջակցությունը ղարաբաղյան կարգավորմանը: Ինչպես լրագրողներին է ասել Կրեմլի աղբյուրը, «մի փոքր ավելի զգուշավոր լավատեսության մասին հնչած խոսքերը, կարծես, հիմնավոր են»:

«Ռուսաստանի նախագահը միանգամայն գիտակցաբար է գնում այդ աշխատանքին, որը նրան ոչ մի դիվիդենտ չի խոստանում: Եվ այդ աշխատանքը կշարունակվի»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ «Նովստի» գործակալությունը:

Աղբյուրը խոստովանել է նաև, որ նման հանդիպումից մեծ արդյունքներ ակնկալելն «ուղղակի անիմաստ է ու անիրական»: «Հարցի գինը կայունությունն է Կովկասում, մերձավոր հարևաններ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վերադարձը նորմալ համակարգի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---