ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան. Ֆրանսիան հատուկ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Ռենոյին նշանակման կապակցությամբ` նշեց, որ այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա` թե քաղաքական, թե տնտեսական եւ թե հումանիտար համագործակցության ոլորտներում եւ հույս հայտնեց, որ դեսպան Ռենոն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպան Ռենոն, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ընդգծեց, որ Ֆրանսիայում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում հայ ժողովրդին եւ Հայաստանին եւ հատուկ կարեւորություն են տալիս հարաբերությունների զարգացմանը երկու երկրների միջեւ: Նա վստահեցրեց, որ կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու եւ ընդլայնելու համար: Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Ռենոն մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |