Վայոց ձորում կբացվի մրգերի և բանջարեղենի մթերման նոր կենտրոն![]() 29 հոկտեմբերի 2010 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում բացվել է մրգերի և բանջարեղենի մթերման կենտրոն, որը կառուցվել է «Հազարամյակի հրավերներ` Հայաստան հիմնադրամ» ՊՈԱԿ-ի «Ջրից դեպի շուկա» ծրագրի և Oxfam բրիտանական կազմակերպության սոցապահովման ծրագրի ֆինանսավորմամբ: Կենտրոնը պատկանում է «Զառիթափ» և «Հերհեր» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներին, որոնց մասնակցում են 64 ֆերմերներ: 140 քմ տարածքով խցիկն ունի սառնարանային սարքավորումներ և ապահովում է ավելի քան 40 տոննա գյուղմթերքների պահպանում: Oxfam-ի հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը հաղորդել է, որ դա գյուղական վայրերի սոցիալական ապահովման հնգամյա ծրագրի նախագծերից միայն մեկն է, որն իրագործվելու է 2010-2015 թթ. Վայոց Ձորի և Տավուշի մարզերում: «Ծրագիրն օգնում է գյուղական համայնքներին և խթանում է էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրությունը»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |