Կիրո Մանոյան. Հայաստանի շահերից է բխում ետ կանչել Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունը![]() ![]() PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն նախանձախնդիր է հայ-թուրքական գործընթացում, որպեսզի Հայաստանը հանկարծ ետ չկանչի իր ստորագրությունը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, ԱՄՆ-ն բազմիցս է հայտարարել, որ դա ստորագրված փաստաթուղթ է, այն պետք է վավերացվի, որպեսզի գործընթացն առաջ շարժվի: Մանոյանը չի համաձայնվել Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյի այն հայտարարության հետ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող անավարտ մնալ, հավելելով՝ «կարող, ինչո՞ւ չի կարող»: «Կարծում եմ, որ Հայաստանի շահերից է բխում իր ստորագրությունը ետ կանչելը»,-ասել է Մանոյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այն տեսահոլովակը, որտեղ «Ջո Բայդենը հայտարարում է, որ ՀՀ նախագահն, իբր, զանգել է իրեն ու խնդրել, որ վարչակազմը չարագացնի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, քանի որ հայ-թուրքական բանակցություններ են ընթանում», պատահաբար զուգադիպեց Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Կիրո Մանոյանն ասել է, որ պատահական է համարում այդ միջադեպը: Ըստ նրա, դեռ չի կարելի ասել, թե ով է նկարահանել այդ հոլովակը և ինչու: Ընդ որում, նա նշել է, որ դա լավ հնարավորություն է, որպեսզի Սպիտակ տունը շտկի իր սխալները Հայաստանի հարցում, վերանայի իր դիրքորոշումը և համաձայնվի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |