Վահան Հովհաննիսյանը չի հավատում, որ «Հզոր Թուրքիա« կուսակցության առաջնորդը հատել է հայ-թուրքական սահմանը29 հոկտեմբերի 2010 - 16:17 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ հավատում, որ «Հզոր Թուրքիա« կուսակցության առաջնորդը հատել է հայ-թուրքական սահմանը»,-հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «Հզոր Թուրքիա« կուսակցության առաջնորդի հայտարարությունն այն մասին, թե նա հատել է հայ-թուրքական սահմանը: Ըստ Հովհաննիսյանի, եթե այդ կուսակցության ներկայացուցիչները իրապես ցանկանային հատել սամանը, ապա, նրան, հավանաբար, պետք է ձերբակալեին կամ գնդակահարեին թուրք, իսկ հետո՝ ռուս սահմանապահները: «Եթե հայ-թուրքական սահմանը հատած «Հզոր Թուրքիա« կուսակցության առաջնորդն այժմ Հայաստանում է և ձերբակալված չէ, ուրեմն, նա ստում է»,-ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ, հավանաբար, այդ մարդը Հայաստան է ժամանել Վրաստանի կամ այլ պետության տարածքով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |