Հայաստանի նախագահն ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը![]() 29 հոկտեմբերի 2010 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և հայ-կանադական հարաբերությունների խորացման գործում կարևորել պատվիրակության այցը Հայաստան: «Մենք բարձր ենք գնահատում հայ-կանադական հարաբերություններում ձևավորված մակարդակը և խորապես շահագրգռված ենք այդ հարաբերությունների զարգացմամբ ու համագործակցությամբ: Համաշխարհային տնտեսության մեջ Կանադայի ձեռբքերումներն զգալի են, և Հայաստանը տարբեր ոլորտներում Ձեր երկրի հետ փոխգործակցության հնարավորություններ ու մեծ ներուժ է տեսնում»,-ասել է նախագահ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մոնրեալի բոլոր ժամանակների իշխանություններին` այնտեղ բնակություն հաստատած հայության նկատմամբ ցուցաբերած հոգատարության և ուշադրության համար: Մոնրեալի քաղաքապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերը ինչպես Երևանի ու Մոնրեալի, այնպես էլ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում` պատրաստակամություն հայտնելով կանադահայերի հետ միասին այսուհետ ևս ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում hամագործակցության ընդլայնման ուղղությամբ: Երկուստեք կարևորվել է նաև 2011թ. Երևանում Ֆրանկոֆոն քաղաքների 31-րդ համաժողովի անցկացումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |