Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը կքննարկվի ՆԱՏՕ ԽՎ հերթական նիստում

Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը կքննարկվի ՆԱՏՕ ԽՎ հերթական նիստում

PanARMENIAN.Net - Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծը կքննարկվի նոյեմբերի 12-16-ը կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը: Նրա խոսքով, այս նախագծում ոչ մի հակահայկական բան չկա, և հայկական կողմը պատրաստ է ներկայացնել իր առաջարկները քննարկումների ժամանակ: Օրինագիծը բաղկացած է 6 կետերից, իսկ հեղինակը կանադացի պատգամավոր Ռայնլ Անդրեյչուկն է:

Սկզբում օրինագիծը նոյեմբերի 13-ին և 14-ին կքննարկվի ՆԱՏՕ ԽՎ զանազան հանձնաժողովների մակարդակով, որից հետո արդեն կընդգրկվի ընդլայնված նիստի օրակարգում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---