Ռոման Խուդոլի. Ոսկու գները կաճեն այնքան ժամանակ, քանի դեռ կա որոշակի անվստահություն

PanARMENIAN.Net - «Ոսկին միշտ եղել է և կլինի ռեզերվային մետաղ և ոսկու գները կաճեն այնքան ժամանակ, քանի դեռ կա որոշակի անվստահություն»,-հայտարարել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին:

Ըստ նրա, նման միտումները աշխարհում կպահպանվեն տնտեսական անկայունության պատճառով: »Մոլորակի բնակչությունն աճում է, կենսամակարդակը, հիմնականում, բարձրանում է: Տնտեսությունների որոշ անկայունությունը դրդում է շուկային անցնել առավել հուսալի գործիքների, իսկ ոսկին հնուց ի վեր համարվել է միջոցների պահպանման հուսալի գործիք»,-ասել է նա:

Ինչպես նշել է Խուդոլին, դրա հետ մեկտեղ աճող պահանջարկի ուղղությունը հիմք է ծառայում ոսկու թանկացման ու արտադրության ծավալների աճի համար: «Այդ երկու բաղադրիչները շաղկապված են, սակայն որքանով կկարողանա շուկան բավարարել պահանջարկը, շատ լուրջ բանավեճի առարկա է և կախված է բազմաթիվ գործոններից»,-հավելել է Խուդոլին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---