Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի Իսահակ Լևիտանի նկարների ցուցահանդեսը![]() 29 հոկտեմբերի 2010 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում ռուս մեծ գեղանկարիչ Իսահակ Լևիտանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեկո կկայանա: Ինչպես հաղորդում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամլո ծառայությունը, հանդիսավոր միջոցառման շրջանակներում կբացվի Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուի մեջ գտնվող նկարչի աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև «Հավերժ անդորրի վերևում» կտավի վրա վարպետի աշխատանքի մասին կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն կկայանա: Երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը, «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը և Ռուսական բուհերի շրջանավարտների միությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |