Վայոց ձորի մարզում հարկավոր է զարգացնել էկոտուրիզմը

PanARMENIAN.Net - «Վայոց ձորի մարզի համար այժմ որպես զբոսաշրջային բրենդ է ծառայում Նորավանքը, սակայն մենք նպատակ ունենք զբոսաշրջային համալիր ստեղծել Եղեգիս ավանի մոտ, որտեղ երեք եկեղեցի կա: Երրորդ փուլը կլինի Գնդեվանքի հետ կապված ծրագիրը: Այս ամենի համար հսկայական միջոցներ են հարկավոր և անմիջապես լուծել այս խնդիրը հնարավոր չէ, սակայն մենք ջանում ենք աստիճանաբար վերականգնել մարզի պատմությունն ու ներկայացնել այն աշխարհին»,-ասել է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը:

Պատասխանելով PANARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, նա ասել է, որ մարզում նպատակահարմար է զարգացնել էկոտուրիզմը, որպեսզի միջամտությունը բնությանը նվազագույն լինի: «Մենք հյուրանոցների ու համապատասխան ենթակառուցվածքների պակաս ունենք: Մարզում ձիաբուծությունը զարգացնելու մտադրություն կա՝ հետագայում ձիարշավներ կազմակերպելու համար»,-հավելել է նա:

Ինչ վերաբերում է ագրոտուրիզմին, ապա մարզպետն ասել է, որ դա դեռևս հեռանկարում է, քանի որ այս պահի դրությամբ անհրաժեշտ միջոցներ չկան:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---