Հայ-իրանական սահմանին բացվել է ներկրվող ապրանքների ու կենդանիների սահմանային վերահսկողության կետ30 հոկտեմբերի 2010 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ՀԲ-ի «Պայքար թռչնագրիպի դեմ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել սահմանային վերահսկողության կետի բացումը հայ-իրանական սահմանում՝ Մեղրի քաղաքում: Բացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն ու Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավար Ժան Միշել Ապին: Սահմանակետի շենքի շինարարության համար ներդրվել է 844,5 հազար դոլար: Անցակետը կապահովվի լաբորատորիաներով, հագեցած է աշխատանքային կաբինետներով, մթերքի անվտանգության վերահսկողության ծառայությամբ, ինչպես նաև պահեստային տարածքներ ունի ստուգման ենթակա ապրանքների համար: Շենքում ստեղծված պայմանները թույլ են տալիս ստուգել կենդանիների և մթերքի ցանկացած քանակ, ինչը թույլ կտա կանխել վարակված ապրանքների և կենդանիների մուտքը երկիր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |