Ադրբեջանի զինված ուժերը հակասում են իրենց նախագահի «բարի կամքին»![]() 30 հոկտեմբերի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Չնայած հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված «Մարդասիրական հռչակագրի», այդուհանդերձ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում տակավին շարունակվում են արձանագրվել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և օրվա ընթացքում հակամարտ կողմերի շփման գոտու մի շարք հատվածներում Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 120 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |