Ժիլ Սիմոն. Նալբանդյանը ամենաբարդ մրցակիցներից մեկն է, և նրա հանդեպ տարած հաղթանակը կրկնակի արժեքավոր է![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիացի թենիսիստ Ժիլ Սիմոնը պատմեց Մոնպելյեի մրցաշարում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի հետ մենամարտի մասին, որտեղ նա համառ պայքարի արդյունքում հաղթեց 3:6, 7:6, 7:5 հաշվով: «Ես շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Ես գրեթե տանուլ տվեցի այս մենամարտում և ստիպված էի շատ դժվարին պայքար մղել: Նալբանդյանը ամենաբարդ մրցակիցներից մեկն է, և նրա հանդեպ տարած հաղթանակը կրկնակի արժեքավոր է»,-Սիմոնի բառերն է փոխանցում gotennis.ru-ն: Հաղթանակի շնորհիվ ֆրանսիացուն հաջողվեց ոչ միայն ռեվանշ վերցնել Նալբանդյանից 2010թ. Վաշինգտնի մրցաշարի քառորդ եզրափակչում 6:3, 2:6, 3:6 հաշվով նրանից կրած պարտությայն համար, այլ նաև վերականգնել հավասարակշռությունը նրա հետ մրցակցությունում՝ 1:1: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |