Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են տարածաշրջանային հարցեր30 հոկտեմբերի 2010 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Հանոյում ԱՍԵԱՆ միջոցառումների հարթակում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Հիմնական ուշադրությունը հատկացվել է առաջիկա բարձր մակարդակի երկկողմ հանդիպումների ժամանակացույցին: Այդ համատեքստում նախարարները քննարկել են, թե ինչպես է առաջ ընթանում հունիսի 22-24-ին Դմիտրի Մեդվեդևի ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Միջազգային հարցերին անդրադարձ է եղել Իրանի միջուկային ծրագրին, Եվրոպայում սպառազինությունների վերահսկողության, Աֆղանստանի և Անդրկովկասի իրավիճակին: Քննարկվել է նաև ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի առաջիկա նիստը Լիսաբոնում, ինչպես նաև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ համաժողովը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |